Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 29:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Նրա որդիներից նա, ով պիտի փոխարինի նրան, երբ մտնի Վկայության խորան՝ սրբարանում պաշտամունք կատարելու, թող յոթ օր այդ զգեստները հագնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Յոթ օր դրանք թող հագնի նրա որդիներից իրեն փոխարինող քահանան, որպեսզի մտնի ժողովի վրան՝ սրբարանում պաշտամունք կատարելու համար։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 29:30
17 Խաչաձեւ Հղումներ  

նրա վրայից հանեց նրա հագուստները և դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին։


Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,


ու յոթ օր սրբագործեն զոհասեղանը, մաքրեն այն։ Թող մաքրեն նաև իրենց ձեռքերը։ Երբ օրերն ավարտվեն,


Քահանան յոթերորդ օրը պետք է զննի նրան, և եթե վերքը նույն վիճակում է մնացել, մաշկի վրա չի տարածվել, ապա քահանան նրան պետք է մեկուսացնի ևս յոթ օր։


Ահարոնը մոտեցավ զոհասեղանին և մորթեց իր մեղքերի քավության զվարակը։


Ութերորդ օրը Մովսեսը կանչեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես նաև Իսրայելի ծերակույտին։


Այն ամենը, ինչ կարգադրում եմ քեզ Ահարոնի ու նրա որդիների վերաբերյալ, կկատարես։ Յոթ օր կկատարես նրանց ձեռքերի սրբագործումը։


«Յոթ օր բաղարջ հաց կուտեք. առաջին իսկ օրից ձեր տնից կվերացնեք թթխմորը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց կուտեն, թող վերանան Իսրայելի միջից։


Նա յոթ օր ևս սպասեց ու նորից արձակեց աղավնուն, որն այլևս նրա մոտ չվերադարձավ։


Նա սպասեց ևս յոթ օր ու տապանից դարձյալ արձակեց աղավնուն։


Ահարոնի սրբազան զգեստներն իրենից հետո թող պատկանեն իր որդիներին, որպեսզի նրանք այդ զգեստով օծվեն, ու նրանց ձեռքերը սրբվեն։


Սրբացման համար մատուցվող խոյը և դրա միսը կեփես մի սուրբ վայրում։


Եվ այսպես շարունակ. այն քահանան, որն օծվել է և իր հորից հետո քահանայագործելու իրավունք ստացել, թող անի քավությունը։ Նա թող հագնի քաթանե հանդերձը՝ սուրբ հանդերձը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ