Նույն օրը Գադը գնաց Դավթի մոտ և ասաց նրան. «Վեր կաց գնա՛ և հեբուսացի Ոռնայի կալում զոհասեղա՛ն շինիր Տիրոջ համար»։
ԵԼՔ 27:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Զոհասեղանը կպատրաստես սատիմի փայտից. դրա երկարությունը՝ հինգ կանգուն, և լայնությունը՝ հինգ կանգուն։ Զոհասեղանը քառակուսի թող լինի, և բարձրությունը՝ երեք կանգուն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Չփտող փայտից զոհասեղա՛ն պատրաստիր՝ հինգ կանգուն երկարությամբ և հինգ կանգուն լայնությամբ։ Քառակուսի թող լինի զոհասեղանը՝ երեք կանգուն բարձրությամբ։ |
Նույն օրը Գադը գնաց Դավթի մոտ և ասաց նրան. «Վեր կաց գնա՛ և հեբուսացի Ոռնայի կալում զոհասեղա՛ն շինիր Տիրոջ համար»։
Պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, տաճարի առջևից՝ նոր զոհասեղանի և Տիրոջ տան մեջտեղից, տեղափոխեց ու դրեց նոր սեղանի մոտ՝ դեպի հյուսիս։
Բայց Ահարոնն ու նրա որդիները ողջակեզ էին այրում ողջակեզների սեղանի վրա և խունկ ծխում խունկի սեղանի վրա, կատարում էին սրբությունների սրբության բոլոր գործերը՝ քավություն անելու համար Իսրայելին ըստ այն ամենի, որ հրամայել էր Աստծու ծառա Մովսեսը։
Պղնձե զոհասեղան պատրաստեց, որի երկարությունը քսան կանգուն, լայնությունը քսան կանգուն և բարձրությունը տասը կանգուն էր։
Այն ժամանակ վեր կացավ Հովսեդեկի որդի Հեսուն, և նրա քահանա եղբայրները, Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա եղբայրները և շինեցին Իսրայելի Աստծու սեղանը՝ նրա վրա ողջակեզներ մատուցելու համար, ինչպես որ գրված է Աստծու մարդու՝ Մովսեսի գրքում։
Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր խոսքերը։ Առավոտյան վեր կենալով՝ զոհասեղան շինեց լեռան ստորոտին և տասներկու քարե սյուներ կանգնեցրեց Իսրայելի տասներկու ցեղերի համեմատ։
ողջակեզի սեղանն ու նրա պղնձե ցանցակերպ կասկարան, նրա ձողերն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա խարիսխը,
պղնձե զոհասեղանը և դրա պղնձե կասկարան, դրա ձողերն ու դրա ամբողջ սպասքը, ավազանն ու դրա պատվանդանը,
Կօծես ողջակեզների սեղանն ու դրա բոլոր գործիքները և կսրբագործես զոհասեղանը, և զոհասեղանը ամենասուրբը կլինի։
Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի մուտքի մոտ դրեց ողջակեզի սեղանը և նրա վրա մատուցեց ողջակեզն ու հացի ընծան, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Նրանք պիտի պահպանեն տապանակը, զոհասեղանը, աշտանակը և սեղանները, սրբարանի անոթները, որոնցով պաշտամունք են մատուցում, վարագույրը և նրան վերաբերող բոլոր բաները։
Վրան կդնեն ծառայության համար գործածվող նրա բոլոր սպասքները, այսինքն՝ կրակի ամանները, մեծ պատառաքաղները, թիակները, տաշտերը, զոհասեղանի բոլոր անոթները, և դրանց վրա կգցեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոց, ապա կանցկացնեն ձողերը։