ԹՎԵՐ 4:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ14 Վրան կդնեն ծառայության համար գործածվող նրա բոլոր սպասքները, այսինքն՝ կրակի ամանները, մեծ պատառաքաղները, թիակները, տաշտերը, զոհասեղանի բոլոր անոթները, և դրանց վրա կգցեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոց, ապա կանցկացնեն ձողերը։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ14 Ապա թող դրա վրա դնեն զոհասեղանի վրա կատարվող պաշտամունքի սպասքը՝ բուրվառները, մսահանները, տաշտերը, ծածկիչներն ու զոհասեղանի ողջ սպասքը։ Դրա վրա կաշվե կապույտ ծածկոց թող գցեն և տեղադրեն բռնակները։ Ապա ծիրանի կերպասով թող ծածկեն ավազանն ու նրա խարիսխները, դրանց վրա կաշվե կապույտ ծածկոց գցեն և դնեն լծակների վրա։ Տես գլուխը |