Նաև անմեղ արյուն թափեց Մանասեն, այնքան շատ, որ ծայրեծայր լցրեց Երուսաղեմը, բացի իր այն մեղքից, որով մեղանչել տվեց Հուդային՝ Տիրոջ առաջ չարություն գործելով։
ԵԶՐԱՍ 9:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որ քո ծառա մարգարեների միջոցով պատվիրեցիր՝ ասելով. “Այն երկիրը, ուր գնում եք այն ժառանգելու համար, գարշելի երկիր է՝ տարբեր երկրների ազգերի գարշություններով և նրանց պղծություններով, որոնցով ծայրեծայր լցրել են այն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ տվեցիր մեզ քո ծառա մարգարեների միջոցով՝ այսպես ասելով. “Այն երկիրը, ուր մտնելու ես՝ ժառանգելու այն, պղծված է այդ երկրի ազգերի պղծությամբ, իրենց աղտեղություններով լի է այն։ |
Նաև անմեղ արյուն թափեց Մանասեն, այնքան շատ, որ ծայրեծայր լցրեց Երուսաղեմը, բացի իր այն մեղքից, որով մեղանչել տվեց Հուդային՝ Տիրոջ առաջ չարություն գործելով։
Նա Տիրոջ առաջ չարիք գործեց այն ազգերի գարշելի գործերի նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։
Եվ գերությունից վերադարձած իսրայելացիները և ամենքը, ով այն երկրի ազգերի պղծությունից ազատվել եկել էր նրանց մոտ՝ Իսրայելի Տեր Աստծուն փնտրելու համար, կերան։
Եվ երբ այս ամենը կատարվեց, իշխանները մոտեցան ինձ և ասացին. «Իսրայելի ժողովուրդը և քահանաները և ղևտացիները չեն զատվել այս երկրների ազգերից, այլ քանանացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, ամմոնացիների, մովաբացիների, եգիպտացիների և ամորհացիների պղծությունների պես են անում.
և չլսեք խոսքերն իմ ծառաների՝ մարգարեների, որոնց ես ձեզ մոտ եմ ուղարկում, որոնց կրկին ու կրկին էի ուղարկում, բայց դուք չանսացիք,
Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, հոգու և մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք և սրբությունը Աստծու երկյուղով կատարյալ դարձնենք։
Դու քո Տեր Աստծու հանդեպ այդպես չվարվես, որովհետև նրանք իրենց աստվածների համար անում էին ամեն տեսակ գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը. նրանք իրենց աստվածների համար մինչև անգամ կրակի վրա այրում էին իրենց տղաներին ու աղջիկներին։
որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից։