Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 9:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ուրեմն ձեր աղջիկներին չտաք նրանց որդիներին և նրանց աղջիկներին չառնեք ձեր որդիների համար և նրանց խաղաղությունն ու բարությունը հավիտյան մի՛ ուզեք, որպեսզի զորանաք և երկրի բարիքը ուտեք և այն ձեր որդիների համար հավիտենական ժառանգություն թողնեք”։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Հետևաբար նրանց դուստրերից քո որդիներին կին չառնես և քո դուստրերին կնության չտաս նրանց որդիներին և հավիտյանս չցանկանաս նրանց հետ խաղաղություն կնքել, որպեսզի հզոր լինես՝ երկրի բարիքներն ուտելու համար, և քո որդիները հավիտյան ժառանգեն այդ երկիրը”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 9:12
17 Խաչաձեւ Հղումներ  

Եվ հիմա ամբողջ Իսրայելի Տիրոջ հավաքված ժողովրդի աչքի առաջ և Աստծու ականջի առաջ ասում եմ. “Պահե՛ք և քննե՛ք ձեր Տեր Աստծու բոլոր պատվիրանները, որպեսզի ժառանգեք այս լավ երկիրը և ձեզանից հետո այն հավիտենապես թողնեք ձեր որդիներին իբրև ժառանգություն”։


Նրան ընդառաջ եկավ Անանի որդի Հեու տեսանողը և Հոսափատ թագավորին ասաց. «Պե՞տք էր, որ չարին օգնեիր և Տիրոջը ատողներին սիրեիր։ Դրա համար Տերը բարկացել է քո դեմ։


որովհետև նրանց աղջիկներից առել են իրենց և իրենց որդիների համար, և սուրբ սերունդը խառնվել է այս երկրների ժողովուրդների հետ. իշխաններն ու զորականներն էլ այս անօրենության մեջ առաջինն էին»։


Դաշինք չդնես նրանց հետ և նրանց աստվածների հետ։


Բարին ժառանգություն է թողնում իր թոռների համար, բայց մեղավորի հարստությունը արդարի համար է պահված։


Արդար է նա, ով ընթանում է իր պարկեշտությամբ. նրանից հետո երանի՜ նրա որդիներին։


Եթե դուք հոժար լինեք ու լսեք, կճաշակեք երկրի բարիքը։


Նրանց խաղաղություն և բարօրություն չցանկանաս քո կյանքի բոլոր օրերին, հավիտյան։


Եդովմայեցուն չատես, որովհետև նա քո եղբայրն է։ Եգիպտացուն չատես, որովհետև պանդուխտ էիր նրա երկրում։


Նրանց հետ խնամություն չանես, քո աղջկան նրա որդուն չտաս և նրա աղջկան քո որդու համար չառնես,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ