Արթո՛ւն կացեք և պահպանե՛ք, մինչև որ կշռեք և տաք քահանաների ու ղևտացիների իշխաններին և Իսրայելի տոհմապետներին Երուսաղեմում՝ Տիրոջ տան սենյակներում»։
ԵԶՐԱՍ 8:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն բան՝ թվով և կշիռով, և ամեն ինչի կշիռը գրվեց այդ ժամանակ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն ինչ թվով և հաշվով էր, և ամեն ինչի կշիռն ամբողջությամբ արձանագրվեց։ |
Արթո՛ւն կացեք և պահպանե՛ք, մինչև որ կշռեք և տաք քահանաների ու ղևտացիների իշխաններին և Իսրայելի տոհմապետներին Երուսաղեմում՝ Տիրոջ տան սենյակներում»։
Չորրորդ օրը մեր Աստծու տանը կշռեցինք արծաթն ու ոսկին և անոթները և տվեցինք Ուրիա քահանայի որդի Մերամոթին. նրա հետ էին Փենեհեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովզաբադը և Բանուիի որդի Նովադիա ղևտացիները։
Գերությունից վերադարձած գերիները Իսրայելի Աստծուն ողջակեզներ մատուցեցին. ամբողջ Իսրայելի համար՝ տասներկու արջառ, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ, մեղքի պատարագի համար՝ տասներկու նոխազ. այս բոլորը՝ Տիրոջ համար ողջակեզ։