Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 8:33 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Չորրորդ օրը մեր Աստծու տանը կշռեցինք արծաթն ու ոսկին և անոթները և տվեցինք Ուրիա քահանայի որդի Մերամոթին. նրա հետ էին Փենեհեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովզաբադը և Բանուիի որդի Նովադիա ղևտացիները։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Չորրորդ օրը Տիրոջ՝ մեր Աստծու տանը կշռելով արծաթը, ոսկին և մնացած սպասքը՝ տվեցինք Ոնիա քահանայի որդի Մարեմովթի ձեռքը, որին օգնում էին Փենեեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովաբաթը, Բանեայի որդի Նովադիան և այլ ղևտացիներ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 8:33
16 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց մոտ նորոգեց Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը. նրանց մոտ նորոգեց Մասիզեբելի որդի Բարաքիայի որդի Մեսուղամը. նրանց մոտ նորոգեց Բաանայի որդի Սադովկը։


Նրանից հետո Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը նորոգեց մյուս մասը՝ Եղիասիբի տան մուտքից մինչև Եղիասիբի տան վերջը։


Քահանաներն ու ղևտացիները կշիռով ընդունեցին արծաթն ու ոսկին և անոթները, որ տանեն Երուսաղեմ՝ մեր Աստծու տունը։


Եվ ղևտացիները՝ Ազանիայի որդի Հեսուն, Բանուն և Ենադադի որդիներից Կադմիելը։


Հարիմը, Մերամոթը, Աբդիան,


Հեսուն, Բանին, Սարաբիան, Համինը, Ակկուբը, Սաբեթան, Ովդիան, Մաասիան, Կովդիտան, Ազարիան, Հովզաբադը, Անանը, Բաղայիան և ղևտացիները օրենքը բացատրում էին ժողովրդին, իսկ ժողովուրդը կանգնած էր իր տեղում։


Մյուս մասը՝ Ազարիայի տնից մինչև անկյունը և շրջադարձը, նորոգեց Ենադադի որդի Բանուին։


Կշռեցի և նրանց ձեռքը տվեցի վեց հարյուր հիսուն տաղանդ արծաթ և հարյուր տաղանդ արծաթե անոթներ, հարյուր տաղանդ ոսկի.


Կշռեցի ու տվեցի նրանց այն արծաթն ու ոսկին և անոթները՝ որպես ընծա մեր Աստծու տան համար, որ ընծայել էին թագավորը և նրա խորհրդականներն ու իշխանները և այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները։


Արթո՛ւն կացեք և պահպանե՛ք, մինչև որ կշռեք և տաք քահանաների ու ղևտացիների իշխաններին և Իսրայելի տոհմապետներին Երուսաղեմում՝ Տիրոջ տան սենյակներում»։


Ամեն բան՝ թվով և կշիռով, և ամեն ինչի կշիռը գրվեց այդ ժամանակ։


Ղևտացիները՝ Ովդուիայի որդիներից՝ Հեսուի և Կադմիելի որդիները՝ յոթանասունչորս։


ղևտացիներից՝ Հովզաբադը, Սեմեին, Կովղիան, այսինքն՝ Կովղիտան, Փեթայիան, Հուդան և Եղիազարը.


Եվ նրանց եղբայրները՝ Սաբանիան, Ովդիան, Կովղիտան, Փաղայիան,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ