Եվ հրեաների ավագները շինում էին, և Անգե մարգարեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեություններով հաջողվում էր, և շինեցին ու վերջացրին Իսրայելի Աստծու հրամանով և պարսից Կյուրոս, Դարեհ և Արտաշես թագավորների հրամանով։
ԵԶՐԱՍ 7:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Իսրայելի որդիներից և քահանաներից, ղևտացիներից, երգիչներից, դռնապաններից և նաթանայիմներից ոմանք Արտաշես թագավորի յոթերորդ տարում գնացին Երուսաղեմ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արտաշես թագավորի յոթերորդ տարում շատերն Իսրայելի որդիներից, քահանաներից, ղևտացիներից, սաղմոսասացներից, դռնապաններից ու տաճարի սպասավորներից նրա հետ Երուսաղեմ վերադարձան։ |
Եվ հրեաների ավագները շինում էին, և Անգե մարգարեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեություններով հաջողվում էր, և շինեցին ու վերջացրին Իսրայելի Աստծու հրամանով և պարսից Կյուրոս, Դարեհ և Արտաշես թագավորների հրամանով։
Իմացա՛ծ եղեք, որ քահանաներից և ղևտացիներից, երգիչներից, դռնապաններից, նաթանայիմներից և Աստծու այս տան սպասավորներից ոչ մեկի վրա իրավունք չկա հարկ, տուրք և մաքս դնելու։
Աքազիայի որդի Նեեմիայի խոսքերը։ Արտաշես թագավորի քսաներորդ տարվա Քասղև ամսին եղավ, երբ ես Շուշան մայրաքաղաքում էի։
Եվ մնացած ժողովուրդը՝ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները, նաթանայիմները և բոլորը, որ զատվել էին այն երկրների ժողովուրդներից դեպի Աստծու օրենքը, նրանց կանայք, որդիները և աղջիկները, ամենքը, ով կարողանում է հասկանալ,
Սրանք են այն քահանաները և ղևտացիները, որ Սաղաթիելի որդի Զորաբաբելի և Հեսուի հետ դուրս եկան՝
Արտաշես թագավորի քսաներորդ տարվա նիսան ամսին եղավ. գինի կար նրա առջև։ Ես վերցրի գինին և տվեցի թագավորին. և ես նրա առջև տրտում չէի եղել։