Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 7:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ նա Երուսաղեմ եկավ թագավորի յոթերորդ տարվա հինգերորդ ամսում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Նրանք Երուսաղեմ եկան թագավորի յոթերորդ տարվա հինգերորդ ամսին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 7:8
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Հուդայի ու Բենիամինի բոլոր մարդիկ երեք օրում հավաքվեցին Երուսաղեմում իններորդ ամսվա քսանին, և ամբողջ ժողովուրդը նստեց Աստծու տան հրապարակում՝ դողալով այն բանի համար և անձրևներից։


Եվ Իսրայելի որդիներից և քահանաներից, ղևտացիներից, երգիչներից, դռնապաններից և նաթանայիմներից ոմանք Արտաշես թագավորի յոթերորդ տարում գնացին Երուսաղեմ։


Որովհետև առաջին ամսվա մեկին սկսվեց Բաբելոնից դուրս գալը, և հինգերորդ ամսվա մեկին եկավ Երուսաղեմ, որովհետև իր Աստծու բարի ձեռքն իր հետ էր։


Եկանք Երուսաղեմ և այնտեղ նստեցինք երեք օր։


Քանի որ մենք ծառաներ ենք, սակայն մեր ծառայության մեջ էլ չլքեց մեզ մեր Աստվածը և պարսից թագավորների գթությունը մեզ վրա դարձրեց, որպեսզի մեզ հանգստություն տան՝ մեր Աստծու տունը կանգնեցնելու և նրա ավերակները վերականգնելու և Հուդայում ու Երուսաղեմում մեզ մի պարսպավոր տեղ տալու համար։


Եվ Եսթերը տարվեց Ասուերոս թագավորի մոտ՝ նրա արքայական տունը, տասներորդ ամսում, այսինքն՝ թեբեթ ամսում՝ նրա թագավորության յոթերորդ տարում։


Եվ իմացի՛ր ու հասկացի՛ր, որ Երուսաղեմը վերակառուցելու վճիռն արձակելուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ կա. հրապարակը և պարիսպը պիտի վերակառուցվեն, սակայն տագնապալից ժամանակներում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ