Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶՐԱՍ 6:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ինչ որ պետք է՝ թե՛ արջառներ, թե՛ խոյեր և թե՛ գառներ ողջակեզի համար երկնքի Աստծուն, նաև ցորեն, աղ, գինի և յուղ, ինչպես որ կասեն Երուսաղեմում եղող քահանաները, թող ամեն օր անպակաս տրվի նրանց։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տիրոջը՝ երկնքի Աստծուն ողջակեզ մատուցելու համար անխափան կերպով ցուլ, խոյ, գառ, ցորեն, աղ, գինի և ձեթ թող տրվի նրանց օրըստօրե՝ ըստ Երուսաղեմում եղող քահանաների պահանջի, ինչ որ խնդրեն։

Տես գլուխը



ԵԶՐԱՍ 6:9
13 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ նրանցից ուրիշների էլ հանձնված էր բոլոր սուրբ անոթների, ընտիր ալյուրի, գինու, յուղի, կնդրուկի և համեմունքների հսկողությունը։


Որ երկնքի Աստծուն անուշահոտ զոհեր մատուցեն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։


Եվ իմ կողմից հրաման է տրվում, թե ինչ պետք է անեք հրեաների ավագների հանդեպ Աստծու այդ տունը շինելիս, այսինքն՝ արքունի կալվածքից՝ Գետի այն կողմի տուրքից, շուտափույթ տրվեն ծախսերն այդ մարդկանց, որ խոչընդոտ չլինի։


Թագավորները քո խնամատարները կլինեն, և նրանց թագուհիները՝ դայակները. նրանք երեսնիվայր պիտի երկրպագեն քեզ, պիտի լիզեն քո ոտքերի փոշին, և դու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը, և որ ինձ հուսացողները չեն ամաչելու։


Եթե նրա զոհը հոտերից, այսինքն՝ ոչխարներից կամ այծերից է մի ողջակեզի համար, ապա արու և անարատ մատուցի այն։


Նա ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ մեղքի զոհաբերության համար արջառներից մի զվարակ և ողջակեզի համար մի խոյ, որ անարատ լինեն, և ներկայացրո՛ւ Տիրոջ առաջ։


Որովհետև ամեն ոք կրակով է աղվելու, ինչպես ամեն զոհ աղով է աղվում։