Ձեզանից ամեն մեկը, ով որ նրա ժողովրդից է, իր Աստվածն իր հետ լինի, թող ելնի Երուսաղեմ, որ Հուդայում է, և շինի Իսրայելի Աստծու՝ Տիրոջ տունը. նա է Աստված, որ Երուսաղեմում է։
ԵԶՐԱՍ 6:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թո՛ւյլ տվեք Աստծու այդ տան գործը. հրեաների նախարարը և հրեաների ավագները թող իր տեղում կառուցեն Աստծու այդ տունը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսուհետ հրեաների իշխաններին և Իսրայելի ծերերին թո՛ւյլ տվեք շինել Աստծու տունը, և թող Աստծու տունը շինեն իր տեղում։ |
Ձեզանից ամեն մեկը, ով որ նրա ժողովրդից է, իր Աստվածն իր հետ լինի, թող ելնի Երուսաղեմ, որ Հուդայում է, և շինի Իսրայելի Աստծու՝ Տիրոջ տունը. նա է Աստված, որ Երուսաղեմում է։
Ուրեմն Գետի այն կողմի իշխան Թաթանային, Սաթրաբուզանը և Գետի այն կողմում նրանց ընկերները՝ ափարսաքացիները, թող հեռանան այդտեղից։
Եվ իմ կողմից հրաման է տրվում, թե ինչ պետք է անեք հրեաների ավագների հանդեպ Աստծու այդ տունը շինելիս, այսինքն՝ արքունի կալվածքից՝ Գետի այն կողմի տուրքից, շուտափույթ տրվեն ծախսերն այդ մարդկանց, որ խոչընդոտ չլինի։