Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 6:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ուրեմն Գետի այն կողմի իշխան Թաթանային, Սաթրաբուզանը և Գետի այն կողմում նրանց ընկերները՝ ափարսաքացիները, թող հեռանան այդտեղից։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Այն ժամանակ Դարեհը գետի այն կողմերի իշխաններին այս հրամանագիրն ուղարկեց. «Սաթրաբուզանին և գետի այն կողմերի, ինչպես նաև ավելի հեռավոր վայրերի նրա ծառայակիցներին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 6:6
14 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակ նրանց մոտ եկան Գետի այս կողմի իշխան Թաթանային և Սաթրաբուզանն ու նրանց ընկերները և այսպես ասացին նրանց. «Ո՞վ է ձեզ հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու»։


Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ։


Տիրոջ դեմ իմաստություն չկա, խոհեմություն չկա, խորհուրդ չկա։


Ահա այն նամակի պատճենը, որ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, և Սաթրաբուզանը և Գետի այս կողմում եղող նրանց ընկերները՝ ափարսաքացիները, ուղարկեցին Դարեհ թագավորին։


Դու աքսորով և վտարումով պայքարեցիր նրանց դեմ, սաստիկ հողմով վտարեցիր նրան արևելյան քամու օրը։


Թագավորի սիրտը Տիրոջ ձեռքին ջրի վտակների նման է. որ կողմն էլ ուզենա, կդարձնի։


Որովհետև մարդկանց բարկությունը պիտի փառք դառնա քեզ համար, իսկ ավելորդ բարկությունը պիտի կապես, ինչպես գոտի։


Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են քո անունից երկյուղել. և հաջողությո՛ւն տուր այսօր քո ծառային և ինձ՝ ողորմություն գտնելու այս մարդու առջև»։ Ես թագավորի մատռվակն էի։


Ամենակարող Աստված ձեզ շնորհ տա այդ մարդու առաջ, և նա արձակի ձեզ հետ ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Եվ եթե ես անզավակ եմ մնալու, թող անզավակ մնամ»։


Նա ասաց. «Քո անունն այլևս թող Հակոբ չասվի, այլ Իսրայել, որովհետև դու մարտնչեցիր Աստծու հետ ու մարդկանց հետ և հաղթեցիր»։


Այն ժամանակ նամակն ուղարկեցին Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը և նրանց մյուս ընկերները՝ դինացիները, ափարսաթաքացիները, տարփաղեցիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելոնացիները, շուշանացիները, դավեցիները, եղամացիները։


Թո՛ւյլ տվեք Աստծու այդ տան գործը. հրեաների նախարարը և հրեաների ավագները թող իր տեղում կառուցեն Աստծու այդ տունը։


Այդ ժամանակ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, Սաթրաբուզանը և նրանց ընկերները, ինչպես որ Դարեհ թագավորն էր հրաման ուղարկել, շուտով այդպես էլ արեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ