որպեսզի միշտ՝ ամեն առավոտ և երեկո, Տիրոջը ողջակեզներ մատուցեն ողջակեզի սեղանի վրա և կատարեն Տիրոջ օրենքում գրված այն ամենը, ինչ նա հրամայել է Իսրայելին։
ԵԶՐԱՍ 3:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ սեղանը վերականգնեցին իր տեղում, որովհետև վախենում էին այն երկրների ժողովուրդներից, և նրա վրա Տիրոջը ողջակեզներ մատուցեցին՝ առավոտյան և երեկոյան ողջակեզները։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք զոհասեղանը պատրաստեցին իր նախկին տեղում, թեև անհանգստանում էին երկրի ազգերից։ Դրա վրա ողջակեզներ մատուցեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն, մեկը՝ առավոտյան, իսկ մյուսը՝ երեկոյան։ |
որպեսզի միշտ՝ ամեն առավոտ և երեկո, Տիրոջը ողջակեզներ մատուցեն ողջակեզի սեղանի վրա և կատարեն Տիրոջ օրենքում գրված այն ամենը, ինչ նա հրամայել է Իսրայելին։
Պղնձե զոհասեղան պատրաստեց, որի երկարությունը քսան կանգուն, լայնությունը քսան կանգուն և բարձրությունը տասը կանգուն էր։
Եվ այն երկրի ժողովուրդը թուլացնում էր Հուդայի ժողովրդի ձեռքերը և նրանց խանգարում կառուցելու։
Եվ նրան ասաց. "Վերցրո՛ւ այս անոթները և գնա՛, տա՛ր դրանք Երուսաղեմի տաճարը, և թող Աստծու տունը շինվի իր տեղում"։