Եվ այն բոլոր ժողովուրդներին, որ մնացել էին ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խևացիներից և հեբուսացիներից, որոնք Իսրայելի որդիներից չէին,
ԵԶՐԱՍ 2:58 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ բոլոր նաթանայիմների և Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարյուր իննսուներկու։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տաճարի բոլոր սպասավորներն ու Սողոմոնի ծառաների որդիները երեք հարյուր իննսուներկու հոգի էին։ |
Եվ այն բոլոր ժողովուրդներին, որ մնացել էին ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խևացիներից և հեբուսացիներից, որոնք Իսրայելի որդիներից չէին,
այսինքն՝ նրանց որդիներին, որ իրենցից հետո մնացել էին երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կարողացել բնաջնջել, Սողոմոնը նրանց հարկատու ծառաներ դարձրեց մինչև այսօր։
Առաջին բնակիչները, որ բնակվում էին իրենց կալվածքների մեջ՝ իրենց քաղաքներում, իսրայելացիներն էին՝ քահանաներ, ղևտացիներ և տաճարի ծառայողներ։
Եվ սրանք էին, որ եկան Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդանից, Եմմերից և չկարողացան ցույց տալ իրենց հայրերի տունը, և թե Իսրայելի սերունդ են իրենք՝
Եվ Իսրայելի որդիներից և քահանաներից, ղևտացիներից, երգիչներից, դռնապաններից և նաթանայիմներից ոմանք Արտաշես թագավորի յոթերորդ տարում գնացին Երուսաղեմ։
Եվ նաթանայիմները, որոնք բնակվում էին Ոփաղում, նորոգեցին մինչև Ջրի դռան դիմացը դեպի արևելք և դուրս եկած աշտարակը։
Ստրուկներ և աղախիններ գնեցի, նաև իմ տանը ծնված ծառաներ ունեցա, շատ արջառներ և հոտեր ունեցա, ինձանից առաջ Երուսաղեմում եղածների մեջ ամենից ավելի։
Իշխանները նրանց ասացին. «Թող ողջ մնան, բայց ամբողջ ժողովրդի համար փայտահատներ և ջրկիրներ լինեն»։ Եվ նրանք եղան, ինչպես որ իշխաններն ասել էին նրանց։
Նույն օրը Հեսուն նրանց փայտահատ ու ջրկիր կարգեց ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար այն տեղում, որ կընտրի Տերը. և նրանք այդպես ծառայում են մինչև այսօր։