Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶՐԱՍ 10:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Վեր կացավ Եզրաս քահանան և ասաց նրանց. «Դուք անօրինություն եք գործել և օտար կին եք առել՝ ավելացնելով Իսրայելի հանցանքը։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եզրասը ոտքի կանգնելով նրանց ասաց. «Դուք մեղանչեցիք և այլազգիների դուստրերին կնության առաք՝ մեղքեր և անօրենություններ ավելացնելով Իսրայելի վրա։

Տես գլուխը



ԵԶՐԱՍ 10:10
8 Խաչաձեւ Հղումներ  

և ասացին նրանց. «Այդ գերիներին այստեղ մի՛ բերեք, որովհետև մենք արդեն հանցավոր ենք Տիրոջ առաջ, և դուք մտածում եք ավելացնել մեր մեղքերն ու հանցանքները. մեր հանցանքը շատ է, և սաստիկ բարկություն կա Իսրայելի վրա»։


Բայց հիմա խոստովանե՛ք ձեր հայրերի Տեր Աստծու առաջ և նրան հաճելի՛ն արեք և զատվե՛ք երկրի ազգերից ու օտար կանանցից»։


Եվ Հուդայի ու Բենիամինի բոլոր մարդիկ երեք օրում հավաքվեցին Երուսաղեմում իններորդ ամսվա քսանին, և ամբողջ ժողովուրդը նստեց Աստծու տան հրապարակում՝ դողալով այն բանի համար և անձրևներից։


Արդյոք կրկին քո պատվիրանները շրջանցենք և այս գարշելի ազգերի հետ խնամությո՞ւն անենք. մի՞թե չես բարկանա մեզ վրա և մեզ սպառես, մինչև որ մնացորդ և փրկված չլինի։


և ասացի. «Ո՛վ իմ Աստված, ես ամաչում եմ և չեմ համարձակվում երեսս դեպի քեզ բարձրացնել, ո՛վ իմ Աստված, որովհետև մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձրացան, և մեր հանցանքը մեծ է մինչև երկինք։


Եվ ահա դուք բռնել եք ձեր հայրերի տեղը մեղավոր մարդկանց զավակների պես, որպեսզի կրկին բորբոքեք Տիրոջ սաստիկ բարկությունը Իսրայելի դեմ.


Արդ դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի բաց թողածը։