Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 10:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եզրասը ոտքի կանգնելով նրանց ասաց. «Դուք մեղանչեցիք և այլազգիների դուստրերին կնության առաք՝ մեղքեր և անօրենություններ ավելացնելով Իսրայելի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Վեր կացավ Եզրաս քահանան և ասաց նրանց. «Դուք անօրինություն եք գործել և օտար կին եք առել՝ ավելացնելով Իսրայելի հանցանքը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 10:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի չափը»։


ու ասացի. «Տե՛ր, իմ Աստվա՛ծ, ամաչում և զարհուրում եմ քեզանից, բարձրացրո՛ւ, Տե՛ր, իմ Աստվա՛ծ, իմ երեսը դեպի քեզ, որովհետև մեր անօրենությունները մեր գլուխներից էլ վեր բարձրացան, իսկ մեր մեղքերը մեծացան և մինչև երկինք հասան։


«Այդ գերիներին մեզ մոտ մի՛ բերեք, որովհետև Տիրոջ դեմ մեզ մեղանչել եք տալիս և ավելացնում եք մեր մեղքերն ու հանցանքները։ Բազում են ձեր այդ մեղքերը, և Տիրոջ կատաղի զայրույթն Իսրայելի վրա է»։


Հիմա էլ դուք եք ելել ձեր հայրերի փոխարեն, ո՜վ մեղավոր մարդկանց ամբոխներ, որպեսզի է՛լ ավելի բորբոքեք Տիրոջ բարկությունն Իսրայելի վրա։


Երեք օրվա ընթացքում Հուդայի և Բենիամինի բոլոր այրերը հավաքվեցին Երուսաղեմ իններորդ ամսվա քսանին և նստեցին Տիրոջ տան հրապարակում՝ դողալով նրա խոսքերից և ձմռան ցուրտից։


Արդ, օրհնությո՛ւն մատուցեք Տիրոջը՝ մեր հայրերի Աստծուն, և հաճելի՛ն կատարեք նրա առջև. բաժանվե՛ք երկրի բոլոր հեթանոսներից և այլազգի այն կանանցից, որ առել եք»։


Իսկ մենք, անտեսելով քո օրենքները, դարձյալ խոտորվեցինք և խառնակվեցինք երկրի հեթանոսների աղտեղությունների հետ, սակայն դու չբարկացար և չոչնչացրիր մեզ այն աստիճան, որ ոչ մի զավակ կամ արմատ չմնար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ