ԵԶԵԿԻԵԼ 45:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Եվ տոնի յոթ օրերին Տիրոջը ողջակեզ պիտի մատուցի՝ յոթ ցլիկ և յոթ խոյ՝ անարատ, յոթ օրերից յուրաքանչյուր օրը, իսկ մեղքի պատարագ՝ այծերից՝ մի նոխազ՝ յուրաքանչյուր օրը։
Տոնի յոթ օրերին ողջակեզներ կմատուցեն Տիրոջը՝ յոթ զվարակ, առանց արատի յոթ խոյ՝ յոթ օր շարունակ, օր օրի, մեղքերի քավության համար՝ այծերից էլ մեկ նոխազ օր օրի։
Ուրեմն հիմա ձեզ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ առեք, իմ ծառա Հոբի մո՛տ գնացեք և ձեզ համար ողջակե՛զ մատուցեք, ու իմ ծառա Հոբը թող ձեզ համար աղոթի, որովհետև իր աղոթքն եմ ընդունում, որպեսզի ձեզ ձեր անմտության համեմատ չհատուցվի, որովհետև իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք»։