ԵԶԵԿԻԵԼ 40:36 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ նրա խցերը, դրանդիները և նախասրահները։ Այն պատուհաններ ուներ՝ շուրջանակի հիսուն կանգուն երկարություն, քսանհինգ կանգուն լայնություն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ խցերը, կամարներն ու կամարակապերը, չորս կողմի լուսամուտներն ու կամարները. երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ։ |
և փակ պատուհաններ կային դեպի խցերն ու նրանց դրանդիները դարպասից ներս, շուրջբոլորը, և նույնպես նախասրահով, դեպի ներս, շուրջբոլորը պատուհաններ, իսկ դրանդիների վրա՝ արմավենիներ։
Նրա խցերը երեքն այս կողմից և երեքը մյուս կողմից էին, իսկ նրա դրանդիներն ու նախասրահը առաջին դռան չափին համապատասխան էին. երկարությունը՝ հիսուն կանգուն, իսկ լայնությունը՝ քսանհինգ կանգուն։
Եվ նրա խցերը, դրանդիներն ու նախասրահները նույն չափերին համապատասխան էին։ Նրա և նրա նախասրահների մեջ՝ շուրջբոլորը պատուհաններ. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն։
Պահակների խցերը մեկ եղեգ երկարություն և մեկ եղեգ լայնություն ունեին, իսկ խցերի միջև՝ հինգ կանգուն, և դռան շեմը՝ դարպասի նախասրահի մոտ, ներսից՝ մեկ եղեգ։