Դու ինձ լքեցիր,- ասում է Տերը,- հետ ընթացար, ես էլ իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վրա և քեզ կործանելու. ես հոգնել եմ գթալուց։
ԵԶԵԿԻԵԼ 35:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և ասա՛ նրան. “Տեր Աստված այսպես է ասում. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Սեիր սար, և իմ ձեռքը քեզ վրա եմ մեկնում. քեզ ամայի ու ավերակ պիտի դարձնեմ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, ո՛վ Սեիր լեռ։ Ձեռքս մեկնելու եմ քո դեմ և քեզ անապատի եմ վերածելու. ավերվելու ես, |
Դու ինձ լքեցիր,- ասում է Տերը,- հետ ընթացար, ես էլ իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վրա և քեզ կործանելու. ես հոգնել եմ գթալուց։
Ահա ես ձեր դեմ եմ, ո՛վ հովտի բնակիչ, հարթավայրի վեմ,- ասում է Տերը,- որ ասում եք. “Ո՞վ է վայր իջնելու մեր դեմ, և ո՞վ է մտնելու մեր բնակարանները”։
Որովհետև ես երդվում եմ իմ անձով,- ասում է Տերը,- որ Բոսրան ամայություն, նախատինք, ավերակ ու նզովք պիտի դառնա, և նրա բոլոր քաղաքները մշտական ավերակներ պիտի դառնան»։
«Եդովմն ամայություն պիտի լինի, նրա մոտով յուրաքանչյուր անցնող պիտի զարմանա և նրա բոլոր վերքերի համար երկարատև պիտի սուլի։
«Ահա ես քո դեմ եմ, ո՛վ կործանարար լեռ,- ասում է Տերը,- որ կործանեցիր ամբողջ երկիրը, և ես իմ ձեռքը պիտի մեկնեմ քո դեմ և քեզ պիտի գլորեմ ժայռերից և քեզ այրած լեռ պիտի դարձնեմ։
Եվ նրանց տները ուրիշների պիտի անցնեն նրանց դաշտերի ու կանանց հետ, որովհետև իմ ձեռքը պիտի երկարեմ երկրի բնակիչների վրա,- ասում է Տերը։-
Եվ ասա՛ Իսրայելի երկրին. “Այսպես է ասում Տերը. "Ահա ես քեզ դեմ եմ և իմ սուրը պիտի հանեմ իր պատյանից և քեզնից պիտի վերացնեմ արդարին և ամբարիշտին։
դրա համար այսպես է ասում Տեր Աստված. "Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վրա և նրանից վերացնեմ մարդն ու անասունը, նրան ամայի պիտի դարձնեմ Թեմանից մինչև Դեդան. նրանք սրից պիտի ընկնեն։
Դրա համար ահա ես դեմ եմ քեզ և քո գետերին. Եգիպտոսի երկիրն ավերակ ու անապատ ու ամայի պիտի դարձնեմ Մագդողից մինչև Սուհեն և մինչև եթովպացիների սահմանը։
Խոսի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Եգիպտոսի փարավոն թագավոր, ո՛վ մեծ վիշապ, որ պառկում ես գետերիդ մեջ և ասում ես. "Իմ գետն իմն է, և ես եմ շինել ինձ համար"։
Ինչպես որ դու ուրախացար Իսրայելի տան ժառանգության վրա, որ ամայացավ, այնպես էլ քեզ պիտի անեմ. դու ամայություն պիտի դառնաս, Սեի՛ր սար, և ամբո՛ղջ Եդովմ։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։
Եվ դու նախատինք ու անարգանք, նախազգուշացում ու ապշություն պիտի դառնաս քեզ շրջապատող ազգերի համար, երբ որ ես քո դեմ դատաստաններ անեմ բարկությամբ ու զայրույթով և զայրույթի կշտամբանքով. ես՝ Տերը, ասացի։
ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես էլ քեզ դեմ եմ և քո մեջ դատաստաններ եմ անելու ազգերի աչքի առաջ։
Այսպես իմ ձեռքը պիտի երկարեմ նրանց դեմ և երկիրը ամայի ավերակ պիտի դարձնեմ Ռիբլահ անապատից նրանց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը"”»։
«Ահա ես քո դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- և պիտի ծխով այրեմ նրա մարտակառքերը. սուրը պիտի ուտի քո կորյուններին, և երկրից պիտի բնաջնջեմ քո որսին, և քո պատգամաբերների ձայնն այլևս չպիտի լսվի»։
«Ահա ես քեզ դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- ես քո փեշը քո դեմքի վրա պիտի բացեմ և ցույց տամ ազգերին քո մերկությունը և թագավորություններին՝ քո անարգանքը։
Իսկ Եսավին ատեցի և նրա սարերը ամայի դարձրի, իսկ նրա ժառանգությունը անապատի շնագայլերին տվեցի»։