ԵԶԵԿԻԵԼ 32:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որոնց գերեզմանները գբի ամեն խորքում են դրված։ Եվ իր բազմությունն իր գերեզմանի շուրջն է, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք սարսափ էին տարածում ողջերի երկրում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղ՝ խորխորատի խորքերում է նրանց գերեզման տրվել, բոլորը հավաքվել են նրա շիրիմների շուրջը։ Սրից էին ընկել բոլոր խոցվածները, ովքեր գուբերի հատակն իրենց գերեզման դարձրին։ Բոլորը հավաքվել են նրա շիրիմների շուրջը։ Ամենքն էլ խոցված էին՝ սրով ընկած, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։ |
անապատի էր վերածում աշխարհը, կործանում էր նրա քաղաքները, իր բանտարկյալներին չէր արձակում, որ տուն գնան”։
Ասացի. Տիրոջն այլևս չեմ տեսնելու, Տիրոջը՝ ողջերի երկրում. ոչ մի մարդու այլևս չեմ նայելու աշխարհի բնակիչների հետ։
Բայց ես նման էի մի ընտելացած գառի, որ տարվում է մորթվելու, և չգիտեի, թե իմ դեմ ինչ խորհուրդներ են խորհում, թե՝ «Ծառն իր պտղով տապալենք և այն կենդանիների երկրից կտրենք, որ նրա անունն այլևս չհիշվի»։
Եվ ողբ պիտի բարձրացնեն քեզ վրա ու քեզ ասեն. “Ինչպե՜ս կործանվեցիր, ո՛վ ծովայիններով բնակեցված նշանավոր քաղաք, դու զորավոր էիր ծովի վրա, ինքդ և բնակիչներդ էին ծովում, որ սարսափ էիք ծովեզերքի բոլոր բնակիչների համար։
և քեզ վար իջեցնեմ գուբը իջնողների հետ, հին դարերի ժողովուրդների մոտ, և քեզ պիտի բնակեցնեմ երկրի խորքում՝ հին ավերակների մեջ, նրանց հետ, որ գուբն են իջնում, որպեսզի էլ չբնակվես և տեղ չունենաս կենդանիների երկրում։
Թեև ես թողեցի, որ նա սարսափ տարածի ողջերի երկրում, և նա պիտի պառկեցվի անթլփատների մեջ՝ սրից սպանվածների հետ, փարավոնը և նրա ամբողջ բազմությունը»,- ասում է Տեր Աստված։
Տերը քո մասին հրամայել է. քո անունը շարունակող սերունդ չի լինի, քո աստվածների տնից պիտի վերացնեմ քանդակած և ձուլածո բոլոր կուռքերը, քո գերեզմանը պիտի պատրաստեմ, որովհետև դու անարգ եղար։