ԵԶԵԿԻԵԼ 29:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
«Մարդո՛ւ որդի, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն իր զորքը ծանր աշխատանքի ծառայեցրեց Տյուրոսի դեմ. ամեն գլուխ ածիլվեց, ամեն ուս քերծվեց, բայց նրան և նրա զորքին մի վարձ չեղավ Տյուրոսից՝ նրա դեմ արած այն աշխատանքի համար»։
«Մարդո՛ւ որդի, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր զորքերին մեծ զրկանքների ենթարկեց՝ ուղարկելով Տյուրոսի դեմ։ Ամեն գլուխ ճաղատացել էր, ամեն ուս՝ քերծվել։ Տյուրոսի դեմ ինձ մատուցած ծառայության համար ինքն էլ, իր զորքերն էլ վարձ չեն ստացել»։
ահա ես կկանչեմ և կբերեմ հյուսիսի բոլոր ազգատոհմերին,- ասում է Տերը,- նաև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այս երկրի վրա և նրա բնակիչների վրա ու շրջակա այս բոլոր ազգերի վրա և նրանց կբնաջնջեմ, նրանց ամայություն, սուլելու առարկա և հավիտենական ավերակներ կդարձնեմ։