Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 27:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Արուադի և Հելեքի մարդիկ քո պատերի վրա էին չորս կողմից, և գամադացիները քո աշտարակների վրա էին. նրանք բոլոր կողմերից իրենց կապարճներն էին կախում քո պարիսպների վրա. նրանք կատարելագործեցին քո գեղեցկությունը։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արադացիների որդիներն են իրենց զորքերով պարիսպներդ օղակի մեջ առել, աշտարակներդ պաշտպանել, իրենց կապարճները պարիսպներիդ վրա շուրջանակի կախ տվել։ Հենց նրանք են կատարյալ դարձրել գեղեցկությունդ։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 27:11
5 Խաչաձեւ Հղումներ  

Պարանոցդ Դավթի աշտարակի նման՝ շինված զինարանի համար, ուր հազար ասպար կա կախված, բոլորն էլ զորավորների վահաններ։


Պարսիկներ, ղուդացիներ և փութացիներ էին քո զորքի մեջ՝ որպես քո պատերազմիկներ. վահան և սաղավարտ կախեցին քո մեջ. նրանք քեզ փառավորություն տվեցին։


Թարսիսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ամեն տեսակ առատ ապրանքի դիմաց արծաթով, երկաթով, անագով և կապարով էին անում առևտուրը։


Սիդոնի և Արուադի բնակիչները թիավարներդ էին. քո ճարտար մարդիկ, ո՛վ Տյուրոս, որ քո մեջ էին, քո նավավարներն էին։