ԵԶԵԿԻԵԼ 24:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ժողովուրդն ինձ ասաց. «Մեզ չե՞ս պատմելու, թե դու ինչ որ անում ես, ի՞նչ է նշանակում մեզ համար»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ժողովուրդն ինձ ասաց. «Չես հայտնում մեզ, թե այդ ի՛նչ ես անում»։ |
«Ապստամբների տանն ասա՛. “Մի՞թե չգիտեք, թե սրանք ի՛նչ են նշանակում”։ Ասա՛. “Ահա Երուսաղեմ եկավ Բաբելոնի թագավորը, վերցրեց նրա թագավորին ու նրա իշխանավորներին և նրանց տարավ իր մոտ՝ Բաբելոն։
Եվ ես ասացի. «Օ՜, Տե՛ր Աստված, նրանք իմ մասին ասում են. “Մի՞թե նա առակախոսություններ չի անում”»։
Եվ եթե լինի, որ քեզ ասեն. “Ինչո՞ւ ես ողբում”, դու էլ ասա՛. “Այն գույժի համար, որ գալիս է։ Ամեն սիրտ պիտի հալվի, և ամեն ձեռք պիտի թուլանա, ամեն հոգի պիտի նվաղի, և ամեն ծունկ ջրի պես պիտի գնա. ահա գալիս է և պիտի կատարվի”,- ասում է Տեր Աստված»։
Ես առավոտյան խոսեցի ժողովրդի հետ, իսկ երեկոյան կինս մեռավ. և առավոտյան ինձ հրամայվածի պես արեցի։
Եվ երբ քո ժողովրդի որդիները խոսեն քեզ հետ՝ ասելով. “Մեզ չե՞ս ասի, թե այդ ի՛նչ է նշանակում քեզ համար”,
Ձեր խոսքերն իմ դեմ ծանր են ինձ համար,- ասում է Տերը։ Բայց դուք ասում եք. “Մենք ի՞նչ ենք խոսում քո դեմ”։