Որովհետև տեսնելով օղակն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները և լսելով իր քույր Ռեբեկայի խոսքերը, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը»՝ այն մարդու մոտ եկավ, որ կանգնած էր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ,
ԵԶԵԿԻԵԼ 23:42 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անհոգ բազմության աղմուկ կար այնտեղ, բազմաթիվ գինով մարդկանց, որոնք բերվել էին շրջակա անապատից. նրանք ապարանջաններ էին դնում կանանց ձեռքերին և շքեղ պսակներ՝ իրենց գլուխներին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ներդաշնակ ձայնով նվագում էին։ Այդ մարդկանց կողքին անապատից եկած ուրիշ բազմաթիվ գինեմոլ մարդիկ էլ կային։ Ապարանջաններ էիր դնում նրանց ձեռքերին, պարծանքի պսակներ՝ նրանց գլխին։ |
Որովհետև տեսնելով օղակն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները և լսելով իր քույր Ռեբեկայի խոսքերը, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը»՝ այն մարդու մոտ եկավ, որ կանգնած էր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ,
սաբայեցիները հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։
Հետևյալ առավոտյան կանուխ վեր կենալով՝ ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհեր բերեցին։ Ժողովուրդը նստեց ուտելու և խմելու։ Ու վեր կացան պարելու։
Տիրոջ ձեռքին Բաբելոնը ոսկե բաժակ էր, որ արբեցնում էր ամբողջ երկիրը։ Նրա գինուց խմեցին ազգերը, դրա համար ազգերը խենթացան։
Ահա սա էր քո քույր Սոդոմի անօրենությունը. ամբարտավանություն, հացի կշտություն և անհոգ հանգստություն ունեին նա և նրա դուստրերը և աղքատին ու չքավորին չէին օգնում։
Սաբայի և Ռեգմայի վաճառականները քեզ հետ վաճառականություն էին անում. ամեն տեսակ ընտիր բուրմունքներով և ամեն տեսակ պատվական քարերով ու ոսկով էին անում քո առևտուրը քո ապրանքների դիմաց։
Եվ ձեր որդիներին ու դուստրերին պիտի ծախեմ Հուդայի որդիներին, և նրանք պիտի ծախեն նրանց սաբայեցիներին՝ այն հեռավոր ազգին»,- որովհետև Տերն է ասել։
Եվ երկնքում մի ուրիշ նշան երևաց. ահա մի մեծ հրաշեկ վիշապ, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, և նրա գլուխների վրա՝ յոթ թագ։