Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 23:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

42 Նրանք ներդաշնակ ձայնով նվագում էին։ Այդ մարդկանց կողքին անապատից եկած ուրիշ բազմաթիվ գինեմոլ մարդիկ էլ կային։ Ապարանջաններ էիր դնում նրանց ձեռքերին, պարծանքի պսակներ՝ նրանց գլխին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

42 Անհոգ բազմության աղմուկ կար այնտեղ, բազմաթիվ գինով մարդկանց, որոնք բերվել էին շրջակա անապատից. նրանք ապարանջաններ էին դնում կանանց ձեռքերին և շքեղ պսակներ՝ իրենց գլուխներին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 23:42
13 Խաչաձեւ Հղումներ  

Գինդերն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները տեսնելով և իր քույր Ռեբեկայից լսելով, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը»՝ մոտեցավ ծառային, որ դեռ կանգնած էր իր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ,


գերեվարողները եկան ու ավար առան նրանց, իսկ քո ծառաներին սրով կոտորեցին։ Միայն ես փրկվեցի և եկա քեզ պատմելու»։


Աստված մեր թագավորն է ժամանակներից առաջ, Որ փրկություն բերեց երկրի վրա։


Առավոտյան վեր կենալով՝ նա ողջակեզներ մատուցեց, ինչպես նաև փրկության զոհեր։ Ժողովուրդը նստեց ուտելու և ըմպելու, ապա վեր կացավ պարելու։


Բաբելոնը Տիրոջ ձեռքին ոսկի բաժակ է, որն իր գինուց արբեցնում է ամբողջ երկիրը. խմեցին հեթանոսները, և սասանվեցին ազգերը,


Սոդոմի՝ քո քրոջ անօրենությունն այս էր. ամբարտավանություն, հացի լիության և գինու զեխության մեջ մեղկ կյանք էին վարում ինքն ու իր դուստրերը։ Սրանով գերազանցում էին ինքն էլ, դուստրերն էլ։ Աղքատին ու տնանկին ձեռք չէին մեկնում,


Սաբան ու Ռեգման (նրանք էլ քո վաճառականներն են) անուշահոտ յուղեր, թանկարժեք քարեր ու ոսկի են մատակարարել քո շուկաներին։


Ըստ իրենց արոտավայրերի հագեցան ու լիացան, հպարտացան իրենց սրտերով, դրա համար մոռացան ինձ։


Երկնքում այլ նշան երևաց. ահա հրակարմիր մի մեծ վիշապ, որ յոթ գլուխ ու տասը եղջյուր ուներ, և գլուխների վրա յոթ խույր կար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ