ԵԶԵԿԻԵԼ 23:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասորեստանի որդիներին սիրահարվեց, կուսակալներին և նախարարներին, նրա մոտ եղողներին, որոնք շքեղ էին հագնված, նժույգներ հեծած ձիավորներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գնաց իրեն հարևան ասորեստանցիների հետևից՝ իշխանների ու զորավարների, որոնք ազնիվ ծիրանի էին հագնում, սպառազեն և երիվարներով հեծյալների, ամեն ինչով ընտրյալ երիտասարդների հետևից։ |
Բաբելոնի որդիներին և բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սուեին և Կուեին, նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, կուսակալներ և նախարարներ, ամենքը՝ զորականներ և երևելի մարդիկ, բոլորը՝ նժույգ հեծածներ։
Նա պիտի հետապնդի իր սիրեկաններին, բայց նրանց չի հասնի. նրանց կորոնի, բայց չի գտնի։ Այն ժամանակ կասի. “Հետ դառնամ գնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև ինձ համար այն ժամանակն ավելի լավ էր, քան հիմա”։