Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 23:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Գնաց իրեն հարևան ասորեստանցիների հետևից՝ իշխանների ու զորավարների, որոնք ազնիվ ծիրանի էին հագնում, սպառազեն և երիվարներով հեծյալների, ամեն ինչով ընտրյալ երիտասարդների հետևից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ասորեստանի որդիներին սիրահարվեց, կուսակալներին և նախարարներին, նրա մոտ եղողներին, որոնք շքեղ էին հագնված, նժույգներ հեծած ձիավորներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 23:12
7 Խաչաձեւ Հղումներ  

Բաբելոնի որդիներին ու բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սվեին ու Կվեին, նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին՝ ընտրյալ երիտասարդների, իշխանների, զորավարների, սպառազեն, երիվարներով հեծյալների։


ու պոռնկացար նաև Ասորեստանի որդիների հետ, բայց և այնպես չհագեցար։ Բազմապատկեցիր պոռնկությունդ, բայց և այնպես չհագեցար։


Տեսա, որ պղծվեցին. երկուսի ճանապարհն էլ նույնն էր։


քանի որ սաստիկ պոռնկացավ նրանց մայրը և ամոթահար արեց նրանց, որոնց ծնեց, քանի որ ասաց. «Կգնամ իմ հոմանիների հետևից, որոնք ինձ կտան իմ հացն ու ջուրը, հագուստը և իմ կերպասը, իմ գինին, իմ ձեթը և այն ամենը, ինչ որ ինձ պետք է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ