Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 1:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրանց ոտքերն ուղիղ էին, և նրանց ոտքերի ներբանը՝ հորթի ոտքերի թաթի նման, և փայլում էին պսպղուն պղնձի պես։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թևավոր, կճղակները նման էին հորթերի կճղակների, և նրանցից կայծեր էին թափվում՝ նման պղնձի փայլատակումներին։ Նրանց թևերն արագաշարժ էին։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 1:7
7 Խաչաձեւ Հղումներ  

Իր հրեշտակներին քամիներ է դարձնում, իր պաշտոնյաներին՝ այրող կրակ։


Իսկ կենդանի էակների նմանությունը, նրանց կերպարանքը վառվող կրակի ածուխի պես էր, ջահերի տեսքով։ Կրակը շրջում էր կենդանի էակների միջև. կրակը պայծառ էր, և կրակից շանթեր էին դուրս գալիս։


Ինձ տարավ այնտեղ, և ահա մի մարդ, որի տեսքը պղնձի տեսքի պես էր, ձեռքին քաթանի մի լար և չափելու եղեգ, և նա կանգնած էր դռան մեջ։


Նրա մարմինը ոսկեքարի նման էր, նրա դեմքը կայծակի տեսք ուներ, աչքերը կրակի բոցերի պես էին, նրա բազուկներն ու ոտքերը՝ փայլուն պղնձի նման, և նրա խոսքերի ձայնն ամբոխի աղմուկի պես էր։


Կուտեք բոլոր կճղակավոր, կճղակը ճեղքված և որոճացող անասունները։


որպեսզի դուք տարբերեք անմաքուրը և մաքուրը, ուտելի անասունը և ոչ ուտելի անասունը”»։


Նրա ոտքերը նման էին հնոցի մեջ շիկացած պղնձի, իսկ նրա ձայնը՝ առատահոս ջրերի ձայնի։