Երբ Ամենակարողն այդ երկրում թագավորներին ցրեց, երկիրը ճերմակափայլ դարձավ, ինչպես ձյունը Սաղմոնում։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:48 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աբիմելեքն ու իր հետ եղած ամբողջ ժողովուրդը ելան վեր՝ Սելմոն սարը. և Աբիմելեքը կացինը ձեռքն առավ ու մի ծառի ոստ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսին և իր հետ եղած ժողովրդին ասաց. «Ահա տեսաք, ինչ որ ես արեցի, դուք էլ շուտով ինձ պե՛ս արեք»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբիմելեքը և նրա հետ եղող ամբողջ զորքը բարձրացան Սելմոն լեռը։ Աբիմելեքը կացինն իր ձեռքն առավ, մի բեռ փայտ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսերի վրա և ասաց իր զորքին. «Տեսաք, թե ես ինչ արեցի. դուք էլ անմիջապես նույնը արեք»։ |
Երբ Ամենակարողն այդ երկրում թագավորներին ցրեց, երկիրը ճերմակափայլ դարձավ, ինչպես ձյունը Սաղմոնում։
Եվ ժողովրդից բոլորն էլ մի-մի ոստ կտրեցին և Աբիմելեքի ետևից գնացին, ու փայտերը բերդի մոտ դրին և դրանցով բերդն այրեցին կրակով. այսպես Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ էլ, որոնք տասը հազարի չափ տղամարդ ու կանայք էին, մեռան։
Աբիմելեքը գնաց մինչև աշտարակը, կռվեց նրա դեմ և մոտեցավ աշտարակի դռանը, որպեսզի կրակով այրի այն։