Եվ Հերոբովամը Եփրեմի սարի վրա շինեց Սյուքեմը և բնակվեց այնտեղ, հետո այնտեղից դուրս եկավ և շինեց Փանուելը։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:45 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիմելեքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դեմ և վերցրեց քաղաքն ու կոտորեց մեջը եղած մարդկանց, քանդեց քաղաքը և աղ ցանեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբիմելեքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դեմ. նրանք գրավեցին քաղաքը և նրա մեջ եղած ժողովրդին կոտորեցին, քաղաքը կործանեցին և ողջ տարածքում աղ ցանեցին։ |
Եվ Հերոբովամը Եփրեմի սարի վրա շինեց Սյուքեմը և բնակվեց այնտեղ, հետո այնտեղից դուրս եկավ և շինեց Փանուելը։
Քաղաքները քանդեցին, և ամեն մարդ իր քարը գցեց բոլոր մշակված արտերի մեջ. քարով լցրին դրանք և խցանեցին ջրի բոլոր աղբյուրները և կտրատեցին բոլոր պտղատու ծառերը, այնպես որ միայն քարե պատերը մնացին Կիր-Հարեսեթում, իսկ պարսատիկավորները պաշարեցին այն և կործանեցին։
Դրա համար Զորքերի Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Երդվում եմ ինձանով. Մովաբը Սոդոմի պես պիտի դառնա, և Ամմոնի որդիները՝ Գոմորի պես. եղինջների կալվածք ու աղի հանք և հավիտյան ամայություն. իմ ժողովրդի մնացորդը պիտի հափշտակի դրանք և իմ ազգի մնացորդը պիտի ժառանգի դրանք։
ծծումբ, աղ և այրվածք կլինի նրա ամբողջ երկրում, որտեղ ոչ մի բան չի ցանվի, ոչ մի բան չի բուսնի, և ոչ մի խոտ չի բարձրանա ավերված Սոդոմի, Գոմորի, Ադմայի և Սեբոյիմի պես, որոնք Տերը կործանեց իր բարկությամբ և սրտմտությամբ։
որովհետև անողորմի նկատմամբ անողորմ դատաստան է լինելու. ողորմածությունը արհամարհում է դատաստանը։
Եվ Աբիմելեքն ու նրա հետ եղած գունդը հարձակվեցին, կանգնեցին քաղաքի դռան առաջ, իսկ նրա երկու գնդերը հարձակվեցին դաշտում բոլոր գտնվողների վրա և զարկեցին նրանց։