Իսմայելի որդիների անունները սրանք են՝ իրենց անուններով և իրենց ծնունդներով. Իսմայելի անդրանիկը՝ Նաբեոթ, հետո՝ Կեդար, Ադբեել, Մաբսամ,
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սոկքովթի իշխաններն ասացին. «Մի՞թե Զեբեեի և Սաղմանայի ձեռքն արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո զորքին հաց տանք»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սոքքոթի իշխաններն ասացին. «Մի՞թե Զեբեեն և Սաղմանան արդեն քո ձեռքում են, որ մենք քո զորքին հաց տանք»։ |
Իսմայելի որդիների անունները սրանք են՝ իրենց անուններով և իրենց ծնունդներով. Իսմայելի անդրանիկը՝ Նաբեոթ, հետո՝ Կեդար, Ադբեել, Մաբսամ,
Ապա նստեցին հաց ուտելու. վեր բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ իսմայելացիների մի քարավան է գալիս Գաղաադից, և իրենց ուղտերը համեմներով, բալասանով ու զմուռսով բեռնած՝ գնում էին, որ տանեն ցած՝ Եգիպտոս։
Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, Հովսեփին քաշեցին, դուրս հանեցին գբից և քսան արծաթով Հովսեփին վաճառեցին իսմայելացիներին. նրանք էլ Հովսեփին տարան Եգիպտոս։
Իսրայելի թագավորը պատասխանեց և ասաց. «Ասացե՛ք. թող սուրը մեջքին կապողը չպարծենա սուրն արձակողի նման»։
Բայց Իսրայելի Հովաս թագավորը մարդ ուղարկեց Հուդայի Ամասիա թագավորի մոտ՝ ասելով. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղևնուն և ասաց. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։
- Անիծե՛ք Մարովզը,- ասաց Տիրոջ հրեշտակը,- Նրա բնակիչներին անիծե՛ք սաստիկ, Քանզի Տիրոջ օգնությանը չեկան, Տիրոջ օգնությանը՝ զորավորների դեմ։
Եվ Գեդեոնը Սոկքովթի բնակիչների մոտ եկավ և ասաց. «Ահա Զեբեեն և Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. “Մի՞թե Զեբեեի և Սաղմանայի ձեռքն արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո նվաղած մարդկանց հաց տանք”»։
Եվ նա ասաց Սոկքովթի մարդկանց. «Աղաչում եմ, իմ ետևից եկող ժողովրդին հացի նկանակնե՛ր տվեք, որովհետև նվաղած են, և ես հալածում եմ Մադիամի թագավորներին՝ Զեբեեին և Սաղմանային»։