ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ բռնեցին Մադիամի երկու իշխաններին՝ Օրեբին և Զեբին. Օրեբին սպանեցին Օրեբի վեմի մոտ, իսկ Զեբին սպանեցին Զեբի հնձանի մոտ. և հալածեցին մադիանացիներին ու Օրեբի և Զեբի գլուխները Հորդանանի այն կողմից բերին Գեդեոնին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բռնեցին մադիանացիների երկու իշխաններին՝ Օրեբին և Զեբին։ Օրեբին սպանեցին Սորորեբայում, իսկ Զեբին՝ Ակեբզեբայում, և մադիանացիներին հալածեցին, իսկ Օրեբի և Զեբի գլուխները Հորդանան գետի այն կողմից բերեցին Գեդեոնին։ |
Արդարև, Զորությունների Տերը խարազանը պիտի բարձրացնի նրա վրա, ինչպես հարվածեց Մադիամին Օրեբ ժայռի մոտ, և իր գավազանը կբարձրացնի ծովի վրա, ինչպես արեց Եգիպտոսում։
որովհետև նրա ծանր լուծը և մեջքի գավազանն ու իր վրա բռնացողի իշխանական ցուպը կոտրեցիր, ինչպես Մադիամի օրերին։
Եվ նրա վրա մի մեծ քարակույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։ Տերը դադարեց իր սաստիկ բարկությունից։ Այդ պատճառով այն տեղի անունը Աքորի ձոր կոչվեց մինչև այսօր։