Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Այսպե՛ս ասացեք իմ տիրոջը՝ Եսավին. “Այսպես է ասում քո ծառա Հակոբը. Լաբանի մոտ պանդխտություն արեցի և մինչև հիմա այնտեղ ապրեցի։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՜վ Տեր, երբ դու դուրս էիր գալիս Սեիրից Եվ չվում էիր Եդովմի դաշտից, Երկիրը շարժվեց, երկինքը տեղաց, Եվ ամպերը ջուր տեղացին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տե՛ր, երբ դու դուրս եկար Սեիրից, Երբ չվեցիր Եդովմի դաշտերից, Երկիրը շարժվեց, և երկինքը խռովվեց, Ամպերը ջուր ցողեցին։ |
Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Այսպե՛ս ասացեք իմ տիրոջը՝ Եսավին. “Այսպես է ասում քո ծառա Հակոբը. Լաբանի մոտ պանդխտություն արեցի և մինչև հիմա այնտեղ ապրեցի։
Այդ ժամանակ երկիրը սասանվեց ու դողաց, Երկնքի հիմքերը շարժվեցին և սասանվեցին, Քանզի նա բարկացավ։
Քո որոտման գոռոցը երկնքի ոլորտների մեջ էր. փայլատակումները լուսավորեցին աշխարհը, երկիրը դղրդաց և դողաց։
Եվ սարերը պիտի հալվեն նրա տակ, և հովիտները պիտի ճեղքվեն, ինչպես մեղրամոմը կրակի առաջ, ինչպես ջուրը, որ թափվում է զառիվայրի վրա։
Նա ասաց. «Տերը եկավ Սինայից, Սեիրից երևաց նրանց, Փայլեց Փառանի լեռից Ու եկավ բյուրավոր սրբերով։ Իր աջ ձեռքում՝ օրենքի կրակը նրանց համար։
որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց, հիմա էլ խոստում է տալիս՝ ասելով. «Մեկ անգամ ևս կշարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը» (Անգ. 2.6)։