Օքոզիան Սամարիայում վայր ընկավ իր վերնատան վանդակապատից և վիրավորվեց։ Նա պատգամավորներ ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցրե՛ք, թե արդյոք կառողջանա՞մ այս վնասվածքից»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պատուհանից նայում է և աղաղակում Սիսարայի մայրը՝ վանդակի ետևից. Ինչո՞ւ է ուշանում նրա կառքը գալու, Ինչո՞ւ են դանդաղում նրա կառքի անիվները։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սիսարայի մայրը նայում էր վանդակավոր պատուհանից, Տեսնում էր Սիսարայի մոտից եկողներին, Իսկ նրա կառքն ուշանում էր գալու. - Ինչո՞ւ են նրա կառքի անիվները դանդաղ շարժվում։ |
Օքոզիան Սամարիայում վայր ընկավ իր վերնատան վանդակապատից և վիրավորվեց։ Նա պատգամավորներ ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցրե՛ք, թե արդյոք կառողջանա՞մ այս վնասվածքից»։
Իմ սիրեկանը այծյամի կամ եղնիկի ձագի նման է. ահա նա կանգնած է մեր պատի ետևում, դիտում է պատուհաններից, նայում է վանդակներից։
Արդ, եղբայրնե՛ր, մինչև Տիրոջ գալուստը համբերո՛ղ եղեք։ Ահա մշակը համբերությամբ սպասում է հողի պատվական պտղին, մինչև առաջին ու վերջին անձրևը ստանա։
Տերը խորտակեց Սիսարային և բոլոր կառքերն ու ամբողջ բանակը՝ սրի քաշելով Բարակի առաջ, և Սիսարան կառքից ցած իջավ ու ոտքով փախավ։
Նա կորացավ, ընկավ, փռվեց Հայելի ոտքերի մեջ, Նրա ոտքերի մեջ կորացավ և ընկավ. Ուր որ կորացավ, այնտեղ էլ ընկավ խոցված։
Իր իմաստուն տիկինները պատասխանում են նրան. Հենց ինքն էլ իր խոսքերի պատասխանն է տալիս իրեն.