Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տերն Իսրայելի առջև զարկեց Բենիամինին, և այդ օրն Իսրայելի որդիները Բենիամինից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տերը Բենիամինի ցեղին հարվածեց Իսրայելի որդիների առաջ, և Իսրայելի որդիներն այդ օրը Բենիամինի ցեղից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին։ Նրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:35
5 Խաչաձեւ Հղումներ  

Ամբարիշտների ցնծությունը կարճ է լինում, և անաստվածի ուրախությունը՝ մեկ վայրկյան.


Եվ այն օրն իրենց քաղաքներից եկած Բենիամինի որդիները թվով քսանվեց հազար սուր քաշող մարդիկ էին, բացի Գաբաայի բնակիչներից, որոնք յոթ հարյուր ընտիր մարդիկ էին։


Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտրված մարդ դուրս եկավ Գաբաայի առջև, և պատերազմը սաստկացավ. նրանք չգիտեին, որ չարիք է հասել իրենց վրա։


Բենիամինի որդիները տեսան, որ իրենք հաղթվեցին, որովհետև իսրայելացիները, ապավինելով Գաբաայի շրջակայքում դրած դարանակալներին, տեղ զիջեցին Բենիամինի որդիներին։