ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Բենիամինի որդիները ելան ժողովրդին դիմագրավելու և քաղաքից բաժանվեցին, առաջին անգամների պես սկսեցին ջարդել ժողովրդին և երեսունի չափ իսրայելացի սպանեցին այն ճանապարհներին, որոնցից մեկը գնում է Բեթել, իսկ մյուսը՝ դաշտի Գաբաա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բենիամինի որդիները դուրս եկան ժողովրդի դեմ, հեռացան այդ քաղաքից և սկսեցին նախորդ անգամների պես ժողովրդին ջարդել այն ճանապարհների վրա, որոնցից մեկը դուրս էր գալիս Բեթել, իսկ մյուսը՝ Գաբաա։ Նրանք այդ դաշտում Իսրայելից մոտ երեսուն մարդ կոտորեցին։ |
Գայիի մարդիկ նրանցից մոտ երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առջևից մինչև Սեբարիմ ու զառիվայրի վրա զարկեցին նրանց։ Ժողովրդի սիրտը հալվեց ու ջուր դարձավ։
Գայիում և Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելի հետևից դուրս եկած չլիներ. քաղաքը թողեցին բաց և հալածեցին Իսրայելին։
Իսրայելի որդիները երրորդ օրը գնացին Բենիամինի որդիների վրա և նախորդ անգամների պես շարվեցին Գաբաայի դիմաց։
Բենիամինի որդիներն ասացին. «Ահա նրանք մեր առաջ կոտորվում են առաջին անգամների պես»։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Փախչենք և նրանց քաղաքից դուրս հանենք դեպի ճանապարհները»։