Եվ ես մի պատառ հաց բերեմ, և զորացրե՛ք ձեր սրտերը, հետո կգնաք, որովհետև դրա համար եք եկել ձեր ծառայի մոտ»։ Նրան ասացին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ չորրորդ օրն առավոտը կանուխ վեր կացան, նա ելավ, որ գնա, բայց աղջկա հայրն իր փեսային ասաց. «Սիրտդ մի կտոր հացով պնդացրո՛ւ, հետո կգնաք»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չորրորդ օրը, երբ առավոտը կանուխ վեր կացան, նրանք ոտքի ելան, որ գնան։ Աղջկա հայրն ասաց իր փեսային. «Սիրտդ պնդացրո՛ւ մի կտոր հացով, հետո կգնաք»։ |
Եվ ես մի պատառ հաց բերեմ, և զորացրե՛ք ձեր սրտերը, հետո կգնաք, որովհետև դրա համար եք եկել ձեր ծառայի մոտ»։ Նրան ասացին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։
Եվ գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը, յուղ, որ փայլեցնում է նրա երեսը, և հաց, որ հաստատում է մարդու սիրտը։
Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործը ավարտին հասցնեմ։
Եվ սնունդ ընդունելով՝ զորացավ։ Սողոսը մի քանի օր Դամասկոսում գտնվող աշակերտների հետ անցկացրեց։
Եվ աղջկա հայրը՝ նրա աները, պահեց նրան, և նա երեք օր մնաց նրա մոտ. կերան, խմեցին և գիշերները մնացին այնտեղ։
Հինգերորդ օրն առավոտը կանուխ վեր կացավ, որ գնա, աղջկա հայրն ասաց. «Աղաչում եմ, սիրտդ պնդացրո՛ւ». և երկուսը միասին կերան և ուշացան, մինչև որ օրը թեքվեց։
Նրան մի քիչ չոր թուզ և երկու ողկույզ չամիչ տվեցին, որ կերավ, և ուժը տեղը եկավ, որովհետև երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել և ո՛չ էլ ջուր խմել։