Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ նա դրանք ցցով պնդացրեց ու նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա»։ Եվ նա քնից զարթնեց և ոստայնի ցիցն ու ազբը հանեց։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դալիլան քնեցրեց նրան, առավ նրա գլխի յոթ գիսակները շղթայաձև հյուսքերով, ցցերով ամրացրեց պատին և ասաց նրան. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից, պատից պոկեց ցցերը՝ ոստայնի և հյուսքերի հետ միասին, և չիմացվեց նրա զորության պատճառը։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:14
4 Խաչաձեւ Հղումներ  

Նա շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց խորհուրդներով և փչացան իրենց անօրենությունների պատճառով։


Եվ Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչև հիմա ինձ խաբեցիր և ինձ սուտ ասացիր. ասա՛ ինձ, թե ինչո՛վ կկապվես»։ Եվ նա նրան ասաց. «Եթե գլխիս յոթ բաժին մազերը հենքի թելերով հյուսես»։


Այն ժամանակ Դալիլան նրան ասաց. «Ինչպե՞ս ես ասում, թե՝ “Քեզ սիրում եմ”, քանի որ քո սիրտն ինձ հետ չէ. հիմա այս երեք անգամ է, որ ինձ խաբեցիր և ինձ չասացիր, թե ինչում է քո մեծ զորությունը»։