ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիմելեքից հետո Իսրայելն ազատելու համար վեր կացավ Իսաքարի որդի Դովդայի որդու՝ Փուայի որդի Թովղան. նա բնակվում էր Եփրեմի սարում՝ Սամիրի մեջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբիմելեքից հետո Իսրայելը փրկելու համար մեջտեղ ելավ նրա հորեղբոր որդին՝ Փուայի որդի Թովղան՝ Իսաքարի ցեղից։ Նա բնակվում էր Սամարիայում՝ Եփրեմի լեռան վրա։ |
Երբ տեղ հասավ, փող հնչեցրեց Եփրեմի սարի վրա, և Իսրայելի որդիներն այն սարից իջան նրա հետ, և ինքը նրանց առջևում էր։
Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, և Տերն Իսրայելի որդիների համար մի փրկիչ առաջ բերեց՝ Քաղեբի փոքր եղբայր Կենեզի որդի Գոթոնիելին, որն ազատեց նրանց։
Եվ Սյուքեմի մարդկանց բոլոր չարիքներն Աստված թափեց նրանց գլխին. և Հերո-Բաաղի որդի Հովաթամի անեծքը եկավ նրանց վրա։