ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամորհացիները շարունակեցին բնակվել Հարես սարում, Այեղոնի և Սաղաբինի մեջ, բայց երբ Հովսեփի տան ձեռքը զորացավ, նրանք հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ամորհացիներն սկսեցին բնակվել Մուրտաստանի լեռան վրա, որտեղ արջեր և աղվեսներ կային՝ Մուրտաստանում և Սաղապինում։ Հովսեփի ձեռքը ծանրացավ ամորհացիների վրա, և հարկատու եղան նրանց։ |
այսինքն՝ նրանց որդիներին, որ իրենցից հետո մնացել էին երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կարողացել բնաջնջել, Սողոմոնը նրանց հարկատու ծառաներ դարձրեց մինչև այսօր։
Այն օրը, երբ Տերը ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, Հեսուն խոսեց Տիրոջ հետ և իսրայելացիների առաջ ասաց. «Արեգա՛կ, Գաբավոնի վրա՛ կանգնիր, և դու, լուսի՛ն, Այեղոնի ձորի վրա՛ կանգնիր»։
Եվ ամորհացիները Դանի որդիներին նեղեցին սարի վրա, քանի որ նրանց թույլ չտվին, որ դաշտավայր իջնեն։