ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեբրոնը Քաղեբին տվեցին, ինչպես որ Մովսեսն ասել էր, և նա այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քաղեբին տվեցին Քեբրոնը, ինչպես ասել էր Մովսեսը, և այնտեղից ժառանգեց Ենակի որդիների երեք քաղաքները և այնտեղից քշեց Ենակի երեք որդիներին։ |
Բայց որովհետև իմ ծառա Քաղեբի մեջ ուրիշ հոգի կար, և նա ամբողջովին հնազանդվեց ինձ, ես էլ նրան կտանեմ այն երկիրը, ուր նա գնացել էր, և նրա սերունդը կժառանգի այն։
բացի Հեփոնեի որդի Քաղեբից. նա կտեսնի այն, և ես նրան ու նրա որդիներին կտամ այն երկիրը, որի վրա նա ոտք է դրել, որովհետև նա կատարելապես հետևեց Տիրոջը”։
Այդ նույն ժամանակ Հեսուն գնաց և ենակիմներին բնաջնջեց լեռներից՝ Քեբրոնից, Դաբիրից, Անաբից, Հուդայի բոլոր լեռներից և Իսրայելի բոլոր լեռներից։ Հեսուն ոչնչացրեց նրանց իրենց քաղաքներով հանդերձ։
Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր, որն ամենամեծ մարդն էր եղել ենակիմների մեջ։ Եվ երկիրը հանգստացավ պատերազմից։
Եվ Հուդան գնաց Քեբրոնում բնակվող քանանացիների դեմ (Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր), և ջարդեցին Սեսին, Աքիմանին ու Թոլմիին։