ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդան իր եղբայր Շմավոնի հետ գնաց, և Սեփաթում բնակվող քանանացիներին ջարդեցին ու կործանեցին քաղաքը և այդ քաղաքի անունը Հորմա կոչեցին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդան իր հերթին գնաց իր եղբայր Շմավոնի հետ, և նրանք հարվածեցին Սեփաթում բնակվող քանանացիներին և նզովեցին ու կոտորեցին նրանց և այդ քաղաքի անունը դրեցին Սատակում։ |
Այն ժամանակ լեռնային շրջանում բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց և հալածեցին մինչև Հորմա։
Տերը լսեց իսրայելացիների ձայնը և քանանացիներին մատնեց նրանց ձեռքը։ Իսրայելացիները նզովեցին նրանց ու նրանց քաղաքները և այդ վայրը կոչեցին Հորմա։
Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասաց. «Ինձ հետ վե՛ր կաց գնանք իմ տարածքը և պատերազմենք քանանացիների դեմ, ես էլ քեզ հետ կգամ քո տարածքը»։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։