Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի տասներկուերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Հովրամի որդի Օքոզիան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի արքա Աքաաբի որդի Հովրամի թագավորության տասներկուերորդ տարում Հուդայի վրա թագավորեց Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան։ |
Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, ութ տարի թագավորեց Երուսաղեմում և գնաց՝ առանց որևէ մեկի՝ իր վրա ողբալու, և նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմաններում։
Երուսաղեմի բնակիչները նրա փոխարեն թագավոր արեցին նրա կրտսեր որդուն՝ Օքոզիային, որովհետև բոլոր մեծերին սպանել էին այն գնդերը, որոնք բանակատեղի էին եկել արաբացիների հետ։ Այսպես թագավոր դարձավ Հուդայում Հովրամ թագավորի որդի Օքոզիան։