Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Տերն այսպես է ասում. “Քամի չեք տեսնելու և անձրև չեք տեսնելու, բայց այս հեղեղատը կլցվի ջրով, և կխմեք դուք և ձեր հոտերն ու ձեր անասունները”։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը. “Ո՛չ հողմ եք տեսնելու, ո՛չ էլ անձրև, սակայն այս հեղեղատը ջրով պիտի լցվի, և դուք, ձեր անասուններն ու ձեր գրաստները պիտի խմեք այդտեղից”։ |
Անցնելով արտասուքի ձորով՝ այն դարձնում են աղբյուրի նման, և աշնան անձրևը նրանց ծածկում է օրհնությամբ,
Ահա այնտեղ՝ Քորեբի ժայռի վրա, կկանգնեմ քո առջև. դու կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի ծերերի առաջ։
Եվ նրանք չծարավեցին, երբ նա անապատում առաջնորդեց նրանց. նրանց համար քարից ջուր հոսեցրեց, պատռեց քարը, և ջրերը բխեցին։