Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Ձեր անելու բանն այս է. ձեր մեկ երրորդ մասը, որ գալիս է շաբաթ օրը, թող թագավորի պալատի պահպանությունն անի,
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ձեզնից երկու գունդ՝ բոլորը, որ պիտի շաբաթ օրը դուրս գան, Տիրոջ տան պահպանությունը կանեն թագավորի շուրջը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մյուս երկու խմբերը, որոնք եկող շաբաթ օրը ծառայության մեջ չեն, թող գան և պահպանեն Տիրոջ տունը, որտեղ գտնվում է թագավորը, |
Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Ձեր անելու բանն այս է. ձեր մեկ երրորդ մասը, որ գալիս է շաբաթ օրը, թող թագավորի պալատի պահպանությունն անի,
Երրորդ մասը՝ Սուրի դուռը, և երրորդ մասն էլ՝ պահակագնդի ետևի դուռը. այսպես արե՛ք տան պահպանությունը։
Եվ չորս կողմից շրջապատե՛ք թագավորին՝ ամեն մարդ զենքը ձեռքին, և ով կմտնի շարքերի մեջ, կսպանվի, և թագավորի հետ կլինեք նրա դուրս գալու և ներս մտնելու ժամանակ»։
Ոչ ոք չմտնի Տիրոջ տունը, բացի քահանաներից և ղևտացի ծառայողներից։ Նրանք թող մտնեն, որովհետև նրանք սուրբ են, իսկ ամբողջ ժողովուրդը պետք է պահի Տիրոջ հրամանը։