Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Նրանց գյուղերում ապրող եղբայրները ժամանակ առ ժամանակ յոթ օրով գալիս էին նրանց մոտ,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Նրանց եղբայրները, որ մնում էին իրենց բնակավայրերում, ամեն յոթ օրը մեկ, ըստ սահմանված ժամանակի, գալիս էին նրանց միանալու,

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:25
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Ձեր անելու բանն այս է. ձեր մեկ երրորդ մասը, որ գալիս է շաբաթ օրը, թող թագավորի պալատի պահպանությունն անի,


Եվ ձեզնից երկու գունդ՝ բոլորը, որ պիտի շաբաթ օրը դուրս գան, Տիրոջ տան պահպանությունը կանեն թագավորի շուրջը։


Այս է նրանց դասակարգումը իրենց պաշտոնը կատարելու համար Տիրոջ տունը մտնելիս, ըստ այն կանոնի, որ տրված է նրանց իրենց հայր Ահարոնի ձեռքով, ինչպես որ Իսրայելի Տեր Աստվածը հրամայել էր նրան։


Դռնապանները լինում էին չորս կողմում՝ արևելքում, արևմուտքում, հյուսիսում և հարավում։


որովհետև նրանք՝ այդ չորս զորեղ ղևտացիները, իրենց վստահված պաշտոնի վրա էին լինում միշտ և Աստծու տան սենյակների ու գանձերի վրա էին նշանակված։


Ահա թե ի՛նչ պետք է անեք. ձեր մեկ երրորդ մասը՝ քահանաներիցդ և ղևտացիներիցդ նրանք, որ գալիս են շաբաթ օրը ծառայություն կատարելու, դռների պահապաններ թող լինեն,


Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչները Հովիադա քահանայի պատվիրածի պես արեցին, և ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, որոնք գալիս էին շաբաթ օրը ծառայություն կատարելու, որովհետև Հովիադա քահանան չէր արձակել ծառայություն կատարող դասերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ