Գործք Առաքելոց 7:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրան թլփատության ուխտը տվեց։ Ապա նա Իսահակին ծնեց և ութերորդ օրը նրան թլփատեց, և Իսահակը՝ Հակոբին, իսկ Հակոբը՝ տասներկու նահապետներին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրան տվեց թլփատության ուխտը։ Ապա նա ծնեց Իսահակին և թլփատեց նրան ութերորդ օրը. Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ տասներկու նահապետներին։ |
Եվ Բեթելից ճանապարհվեցին։ Դեռ մի քիչ ճանապարհ կար մինչև Եփրաթա, որտեղ Ռաքելը ծննդաբերեց։ Ծննդաբերելիս շատ դժվարություն քաշեց։
Եվ երբ նրա հոգին դուրս էր գալիս (քանի որ մեռնում էր), նրա անունը դրեց Բենոնի, բայց նրա հայրը Բենիամին կոչեց նրան։
Դրա համար Մովսեսը ձեզ թլփատությունը տվեց (թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ նահապետներից), և շաբաթ օրով մարդ եք թլփատում։
Եղբայրնե՛ր, ձեզ պետք է Դավիթ նահապետի մասին համարձակաբար ասեմ, որ նա և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը մինչև այսօր մեր մեջ է։
Արդ ինչպե՞ս համարվեց. թլփատություն ընդունելուց հետո՞, թե՞ առաջ. ոչ թե թլփատությունից հետո, այլ անթլփատության վիճակում։
Մարդկայնորեն եմ ասում, եղբայրնե՛ր, արդարև մարդու հաստատած կտակը ոչ ոք չի բեկանի, ոչ էլ դրա վրա ուրիշ բան կավելացնի։
Բայց սա եմ ասում. այն կտակը, որ նախապես հաստատված էր Աստծու կողմից, չորս հարյուր երեսուն տարի հետո եղած օրենքը չի քանդի, որ խոստումը ջնջվի։