Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 35:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ Բեթելից ճանապարհվեցին։ Դեռ մի քիչ ճանապարհ կար մինչև Եփրաթա, որտեղ Ռաքելը ծննդաբերեց։ Ծննդաբերելիս շատ դժվարություն քաշեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Հակոբը մեկնեց Բեթելից, և Եփրաթա չհասած, Ռաքելը ծննդաբերեց։ Նրա ծննդաբերությունը դժվարին եղավ,

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 35:16
15 Խաչաձեւ Հղումներ  

Բայց դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի տոհմերի մեջ, սակայն քեզանի՛ց պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխանավոր պիտի լինի Իսրայելին։ Եվ նրա ծագումը շատ հին է, հասնում է մինչև հնագույն օրերը։


«Ռամայում ձայն լսվեց, ողբ ու սաստիկ լացուկոծ. Ռաքելը լալիս էր իր զավակների վրա ու չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք չկային» (Երմ. 31.15)։


Երբ ես գալիս էի Միջագետքից, իմ Ռաքելը մեռավ՝ ինձ վիշտ պատճառելով, Քանանի երկրում՝ Եփրաթայից քիչ հեռու՝ ճանապարհին։ Ես նրան թաղեցի այնտեղ՝ Եփրաթայի, այսինքն՝ Բեթլեհեմի ճանապարհին»։


Սակայն նա կփրկվի որդեծնությամբ, եթե պարկեշտությամբ մնա հավատի, սիրո և սրբության մեջ։


Այդ ժամանակ Հերովդեսը, տեսնելով, որ մոգերից խաբվել է, խիստ զայրացավ։ Նա մարդ ուղարկեց՝ կոտորելու Բեթլեհեմում և նրա սահմաններում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր երեխաներին՝ ըստ այն ժամանակի, որ ճշտել էր մոգերից։


Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ


Ահա նրա մասին լսեցինք և այն գտանք անտառի դաշտերի մեջ։


Ազուբան մեռավ, և Քաղեբն իր համար կին առավ Եփրաթին, որը նրա համար ծնեց Հուրին։


Եվ նա ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եվ նա մի քիչ հեռացավ նրա մոտից։


Այդ մարդու անունը Ելիմելեք էր, կնոջ անունը՝ Նոեմի, և երկու որդիների անունները Մաալոն և Քելլոն էին։ Նրանք եփրաթացի էին, Հուդայի Բեթլեհեմից և գնացին Մովաբի երկիրն ու այնտեղ էին լինում։


Ռաքելը մեռավ և թաղվեց Եփրաթայի ճանապարհին, որ Բեթլեհեմն է։


Կնոջն ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղության ցավերը, և ցավով զավակ ծնես, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը, և նա իշխի քեզ վրա»։


Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը, որ դռանն էր, և ծերերն ասացին. «Վկա ենք։ Թող Տերը քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքելի և Լիայի պես, այդ երկուսի նման, որ շինեցին Իսրայելի տունը. և դու ուժեղացի՛ր Եփրաթայի մեջ ու Բեթլեհեմի մեջ անո՛ւն վաստակիր։


Եվ երբ մեռնում էր, նրա մոտ կանգնած կանայք նրան ասացին. «Մի՛ վախեցիր, որովհետև տղա ես ծնել»։ Բայց նա չպատասխանեց և ուշադրություն չդարձրեց։


Այսօր՝ իմ մոտից գնալուց հետո, Բենիամինի երկրի սահմանի վրա՝ Սելսահի մեջ, Ռաքելի գերեզմանի մոտ, կհանդիպես երկու մարդու, և նրանք քեզ կասեն. “Գտնվել են այն էշերը, որոնց փնտրելու էիր գնացել, և ահա հայրդ, էշերի հոգսը թողած, մտածում է ձեր մասին ու ասում. "Ի՞նչ անեմ տղայիս համար"”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ