Երբ նրա տերը լսեց իր կնոջ խոսքերը, որ պատմեց իրեն՝ ասելով. «Քո ծառան այսպիսի բաներ արեց ինձ», նրա բարկությունը բորբոքվեց։
Գործք Առաքելոց 25:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց պատասխանեցի. "Հռոմեացիների համար օրինական չէ որևէ մարդու հանձնել ատյանի, մինչև ամբաստանյալն իր առաջ իրեն մեղադրողներին չունենա և այդ մեղադրանքին պատասխանելու հնարավորությունը չստանա"։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց պատասխանեցի. “Հռոմեացիների սովորությունը չէ որևէ մեկին իբրև շնորհ հանձնել ուրիշ մեկի, մինչև որ ամբաստանյալն իր առաջ չունենա մեղադրողներին և ամբաստանության դեմ պատասխան տալու հնարավորությունը չստանա”։ |
Երբ նրա տերը լսեց իր կնոջ խոսքերը, որ պատմեց իրեն՝ ասելով. «Քո ծառան այսպիսի բաներ արեց ինձ», նրա բարկությունը բորբոքվեց։
Երբ ձեզ տանեն ժողովարաններ, իշխանավորների ու կառավարիչների առաջ, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք պատասխանելու կամ ի՛նչ եք ասելու,
«Մի՞թե մեր օրենքը դատապարտում է մարդուն՝ առանց նախապես նրան լսելու կամ իմանալու, թե ի՛նչ է արել»։
Երբ տեղեկացա, որ հրեաների կողմից այդ մարդու դեմ դավ կա, նրան ուղարկեցի քեզ մոտ և հրամայեցի, որ չարախոսողները նրա մասին քո առաջ խոսեն։ Ո՛ղջ եղիր»։
ասաց. «Քեզ կլսեմ, երբ քեզ ամբաստանողներն էլ ներկա գտնվեն»։ Եվ հրամայեց, որ նրան Հերովդեսի պալատում պահեն։
Ագրիպպասը Պողոսին ասաց. «Քեզ թույլատրվում է, որ քո մասին խոսես»։ Այդ ժամանակ Պողոսը ձեռքը մեկնեց ու սկսեց իրեն պաշտպանել.
և այդ բանը պատմվի քեզ, ու դու լսես, ապա խիստ քննություն կկատարես, և եթե տեսնես, որ դա ստույգ և ճշմարիտ է, որ Իսրայելում այդ պղծությունը կատարվել է,