Գործք Առաքելոց 24:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փելիքսը, ավելի ստույգ իմանալով այս ուղղության մասին, հետաձգեց գործը և ասաց. «Ձեր վերաբերյալ գործը կքննվի, երբ Լյուսիաս հազարապետն իջնի»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ֆելիքսը նրանց գործը հետաձգեց, քանի որ ավելի ստույգ գիտեր այդ ճանապարհի մասին, և ասաց. «Մինչ Լյուսիաս հազարապետն այստեղ իջնի, ձեր գործը կհետաձգեմ»։ |
Որովհետև մենք էլ ենք վտանգված մեղադրվելու այսօրվա խռովության համար, որը պատահեց առանց որևէ պատճառի։ Արդ այս հավաքի համար չենք կարողանալու որևէ պատասխան տալ»։ Եվ այս ասելով՝ ժողովն արձակեց։
Երբ կուսակալը նրան նշան արեց, որ խոսի, Պողոսը պատասխանեց. «Գիտեմ, որ դու շատ տարիներ ի վեր այս ազգի դատավորն ես, ուստի հոժարությամբ եմ իմ մասին պատասխան տալիս։
Բայց սա եմ քեզ խոստովանում, որ համաձայն ա՛յն ճանապարհի, որին "հերձված" են կոչում, այդպե՛ս եմ պաշտում մեր հայրերի Աստծուն՝ հավատալով այն ամենին, ինչ գրված է օրենքում և մարգարեների մեջ։
Մի քանի օր հետո Փելիքսը եկավ իր կնոջ՝ Դրուսիլայի հետ, որը հրեա էր։ Կանչեց Պողոսին ու նրանից լսեց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։
Նրա մասին ճշգրիտ որևէ բան չունեմ տիրոջս գրելու։ Այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, ո՛վ Ագրիպպաս թագավոր, որ վերաքննելով՝ գրելու որևէ բան ունենամ,
մանավանդ որ գիտակ ես հրեաների բոլոր սովորույթներին ու խնդիրներին. դրա համար աղաչում եմ, որ ինձ համբերությամբ լսես։
նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրելու, ինչպես նաև եթե ճանապարհին գտնի Խոսքին հետևող որևէ մեկին՝ տղամարդ թե կին, կապված Երուսաղեմ բերի։
և դատավորները պետք է լավ քննեն. եթե տեսնեն, որ այդ վկան սուտ վկա է և սուտ վկայություն է տվել իր եղբոր դեմ,